Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը։
Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ։
Ինչքանո՞վ էր դա արդարացված և իրական, ցույց կտա ժամանակը, բայց մի բան պետք է անպայման արձանագրել.
Պարտվածի բարդույթը հաղթահարելու համար նախ պետք է պայթի Bayraktar TB-2-ի միֆը։
Նախ մենք պետք է հաղթահարենք հենց այս սարքը, որից հետո հնարավորություն կունենանք թշնամու հետ կանգնելու 0-ական կետի վրա։
Այդ կետից մեր ճակատագիրը կլինի մեր մտքի ճկունության, մեր արիության, մեր հանճարի, մեր կամքի և մեր ազգային նպատակների սահմանում։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ